Այդ համաձայնագրով որոշ տարածքներ անցան Ադրբեջանին, իսկ մնացած տարածքներում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը։
Իրավիճակն ամեն օր փոխվում է, ուստի անվտանգության հետագա նկատառումները կարող են կիրառվել՝ ելնելով հետևող զարգացումներից։ ԼՂ հակամարտության սրման հետևանքով շուրջ 90,000 տեղահանված անձ ԼՂ-ից տեղափոխվեց Հայաստան։
Միգրացիոն ծառայության (ՄԾ) տվյալներով, 2020 թվականի վերջին ԼՂ-ից ավելի քան 80,000 մարդ տեղահանվեց Հայաստան։ ՄԱԿ ՓԳՀ-ն գրանցման գործընթացին հասանելիություն չունի և տեղյակ չէ տարիքային, գենդերային և այլ առանձին կարիքների վերաբերյալ տվյալների առկայության մասին։ Ըստ կարիքների արագ գնահատման և պաշտպանության հարցերով մոնիտորինգի, բնակչության 80 տոկոսից ավելին կանայք և երեխաներ են։ Նրանցից շատերը ներկայում տեղավորված են հյուրընկալող ընտանիքներում, որից 10 տոկոսը՝ հյուրանոցներում և հավաքակայաններում։