Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Պ-ն Վահե Գևորգյանը շնորհավորել է տ-ն Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդիրների:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով