Հունիսի 20-ին և 21-ին նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
Երեքշաբթի, հունիսի 20, 2017 թ., 11:00, ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճ (տևողությունը՝ մոտ մեկ ժամ)
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթի բրիֆինգը լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ սիրված երգչուհի և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ազգային հետևորդ Զարուհի Բաբայանի և մտահոգության ներքո գտնվող մի խումբ անձանց մասնակցությամբ։
Հանդիպումը հնարավորություն կընձեռի ներկաներին տեղեկացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի, ինչպես նաև նրանց ինտեգրման ճանապարհին հանդիպած մարտահրավերների և նվաճումների մասին։ Հանդիպման ընթացքում կցուցադրվեն նաև որոշ տեսանյութեր։
Չորեքշաբթի, հունիսի 21, 2017 թ., 12։30, ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահ
Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը, որը կազմակերպել են ՄԱԿ ՓԳՀ-ն և GIZ EISRA-ն, մեկտեղ կժողովի կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային ու սփյուռքի կազմակրեպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև մտահոգություն առարկա հանդիսացող անձանց։
Միջոցառումը ներառում է՝
Սիրով սպասում ենք ձեզ Փախստականների համաշխարհային օրվա միջոցառումներին։
Հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրը մեզ հնարավորություն է տալիս ուշադրության առնելու տեղահանված բնակչության կացությունը Հայաստանում և աշխարհում, հարգանքի տուրք մատուցելու փախստականներին ու տեղահանված ընտանիքներին իրենց խիզախության, դիմակայունության և ընդունող երկրում նոր կյանք սկսելու կամքի համար, հիանալու նրանց ձեռնարկատիրական նվաճումներով և ցույց տալու, որ մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին։
Միացեք մեր #WithRefugees արշավին այսօր
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով