ՄԱԿ ՓԳՀ Հայաստան – 2016թ. սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության օժանդակությամբ հայտարարեց “Փախստականների իրավունք” հեռաուսուցման ծրագրի մեկնարկը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանների դատավորների համար: Արդարադատության ակադեմիան մշակել է էլեկտրոնային ինքնուսուցման ծրագիր, որը բաց է լայն հանրության համար, ինչպես նաև էլեկտրոնային պլատֆորմ՝ հասանելի միայն համակարգում գրանցված օգտատերերի համար:
Էլեկտրոնային էջը և պլատֆորմը հասանելի են հետևյալ կայքում՝ http://www.justiceacademy.am/#736 http://elearn.justiceacademy.am :
Հեռաուսուցման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչությունը Հայաստանում ողջունում է և բարձր է գնահատում իրավական ոլորտի և մասնավորապես դատական համակարգի մասնագետների՝ փախստականների իրավունքի ոլորտում գիտելիքները և փորձը ընդարձակելու շահագրգռվածությունը:
“ՄԱԿ ՓԳՀ-ն իր գնահատանքն է հայտնում Արդարադատության ակադեմիային և դատական համակարգի անդամներին՝ փախստականների իրավունքի ոլորտում առավել խորը հասկացողություն ձևավորելու պատրաստակամության, իրենց պրոֆեսիոնալ մոտեցման և ՄԱԿ ՓԳՀ-ի և դրա իրավական ցանցի հետ երկարատև համագործակցությանը նվիրված լինելու համար՝ Հայաստանում փախստականների և տեղահանված անձանց պաշտպանությունը և բարեկեցությունը երաշխավորելու նպատակով”, ասել է տիկին Քեյթ Պոչապսկին՝ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի Իրավաբանական բաժնի ղեկավարը:
Առաջին անգամ Հայաստանում փախստականների իրավունքի վերաբերյալ դասընթացը մեկնարկել է դատավորների համար՝ հաշվի առնելով այն կարևորագույն դերը, որը դատական համակարգը կատարում է ապաստանի ընթացակարգերում հակակշիռների ու զսպումների մեխանիզմն ապահովելու գործում: Ընդհանուր առմամբ, փախստականների իրավունքի վերաբերյալ գիտելիքները հանրային և իրավական փորձագետների շրջանում հատկապես կարևոր են այսօր աշխարհում տեղահանված բնակչության աննախադեպ թվի ֆոնին: Աշխարհում այսօր կան 65 միլիոնից ավել բռնի տեղահանված անձինք և աշխարհի փախստականների կեսից ավելին երեխաներ են: Յուրաքանչյուր րոպե 24 մարդ ստիպված լքում է իր տունը. աշխարհում 113 մարդուց 1-ը այսօր կա՛մ ապաստան հայցող է, կա՛մ ներքին տեղահանված կա՛մ փախստական:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով