Յուրաքանչյուր տարի մայիսի 21-ին նշվող Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ ՓԳՀ-ն եւ ֆրանսիական «Ռադիո Աքթիվիթէ» ՀԿ-ն կազմակերպել էին միջոցառում՝ Հայաստանում գտնվող փախստական, տեղահանված, ապաստան հայցող եւ տեղացի անձանց համար:
2019 թ. մայիսի 23-ին ՄԱԿ-ի գրասենյակում կայացավ միջոցառում, որին մասնակցում էին թվով 70 հրավիրյալներ։ Ներկաները հնարավորություն ունեցան լսել ծրագրի մասնակիցներին, մասնավորապես՝ Սիրայից, Իրաքից, ԼՂ-ից, Աֆղանստանից, Յեմենից Հայաստան ժամանած կանանց եւ երիտասարդների խմբերի, ինչպես նաեւ տեղաբնակների եւ սփյուռքահայերի։
«Ռադիո Աքթիվիթէ» նորարարական ծրագրի գաղափարը մարդկանց օգնելն է՝ խոսափողի միջոցով համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների, օրինակ՝ խաղաղ համակեցության, փոխըմբռնման, հավասար իրավունքների մասին նրանց ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելն է:
Ողջույնի իր խոսքում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը նշեց. «Ռադիոն կարող է օգնել մարդկանց հասկանալ մշակութային բազմազանության արժեքը, բացահյատել նոր երկրներ, լեզուներ եւ սովորույթներ: Նորարարական այս ռադիո ծրագիրը խիստ կարեւոր էր՝ հատկապես ձեզ համար», գնահատելով ռադիոյի արժեքը՝ տիկին Օստը հավելեց. «Հին ու բարի ռադիոն օգնեց ձեզ հավաքվել մեկ տեղում, սովորել միմյանցից, ինքնարտահայտվել եւ լսված լինել»:
Իսկապես, հմտորեն մշակված այս ռադիո աշխատաժողովները մասնակիցների շրջանում փոխադարձ հետաքրքրության եւ կարեւրության տարատեսակ թեմաների՝ ընտանիք եւ ընկերներ, փախստականներին եւ նրանց համայնքներին անդրադարձող որոշ առաջնահերթ հարցերի եւ մտահագոթյունների, ինչպես նաեւ խաղաղության, սիրո, գենդեռի, ընդունող համայնքում համախմբման եւ ներառման վերաբերյալ ինքնաբուխ քննարկումների առիթ հանդիսացան:
«Ռադիո Աքթիվիթէ»-ի հետ համատեղ միջոցառումները ռադիոհաղորդման հմտություններին տիրապետելու, խոսելու, բարձրաձայնելու եւ լսված լինելու, միմյանց մասին տեղեկանլու եւ աջակցելու հրաշալի միջոց է» – ասաց ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի հարցերով մասնագետ Անահիտ Հայրապետյանը, ով միացել էր փախստական կանանց եւ երիտասարդների համար կազմակերպված միջոցառումներին:
Միջոցառման ընթացքում մասնակիցները նաեւ վայելեցին ակորդեոնի անզուգական երաժշտությունը ֆրանսիահայ երաժիշտ Սեւանա Չակերյանի կատարմամբ, բացահայտեցին «Քույրիկներ» կոլեկտիվի ամերիկահայ նկարչի գործերը եւ ճաշակեցին սիրահայ ձեռներեց կանանց կողմից պատրաստված ավանդական խոհանոցի ուտեստները, վերջիններս նույնպես մասնակցում էին «Ռադիո Աքթիվիթէ» միջոցառումներին:
Միջոցառման ավարտին ՄԱԿ ՓԳՀ-ն իր երախտագիտությունն հայտնեց «Ռադիո Աքթիվիթէ» ծրագրի հեղինակներին՝ Կոնստանս Լեոնին, Մաթիլդա Մուզոնին եւ Անտոնի Լալաննե-Դեսմեթին փախստականների ինտեգրումը խթանող, «ձայն ձայնազուրկներին» յուրօրինակ ծրագրի, իրենց ստեղծագործ մտքի եւ կամավորական աշխատանքի համար:
ՄԱԿ ՓԳՀ-ն եւ «Ռադիո Աքթիվիթէ» թիմն իրենց անկեղծ երախտիքն հայտնեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամին, որը մտահոգության առարկա հանդիսացող կանանց եւ երիտասարդների համար կազմակերպված աշխատաժողովների իրականացմանը նպաստեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ գտնվող իրենց գեղեցիկ տարածքներով, Առաքելություն Հայաստան ՀԿ-ին կազմակերպչական անգնահատելի ներդրման համար, ինչպես նաեւ Հայաստանի Կանանց Ռեսուրս կենտրոնին, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամին եւ Փինք Հայաստանին իրենց անձնակազմի եւ մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար «Ռադիո Աքթիվիթէ» ծրագրի կազմակերպմանն աջակցելու համար:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով