Հունիսի 20-ին՝ Փախստականի համաշխարհային օրը, մարդկությունը համախմբվում է ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում միլիոնավոր փախստականների ոգուն ու քաջությանը: Սա փախստականներին հարգանքի տուրք մատուցելու և նոր երկրներում իրենց ներդրումը ճանաչելու օր է:
Այս տարի Փախստականի համաշխարհային օրը, որն իրականացվում է «Յուրաքանչյուրը կարող է փոփոխության աղբյուր դառնալ. յուրաքանչյուր գործողություն կարևոր է» խորագրի ներքո, նշվում է համաշխարհային COVID-19 ճգնաժամի ընթացքում: COVID-19 ճգնաժամն իր ազդեցությունն է թողել հավասարապես և տեղացի, և տեղահանված բնակչության, ինչպես նաև նրանց ընդունող համայնքների վրա։ Մեր ուժը միասնականությունն է․ բոլորիս դերը կարևոր է, յուրաքանչյուրն արժեքավոր է։
Ապրումակցում և փոխըմբռնում, խաղաղ գոյատևում և համերարաշխություն, հարգանք և աջակցություն. սա այն է, է ինչ մենք բոլորս ցանկանում ենք, և ինչին ձգտում են փախստականները։ Նույնիսկ եթե բոլորս «նույն նավի վրա ենք» այս արտակարգ իրավիճակում, իրապես տեղահանվաց անձինք ավելի խոցելի են․ տագնապի, հուսահատության և մեկուսացման ձգացողությունը նրանք առավել սուր և ցավագին են ապրում։ Առավելի քան երբեք, այսօր փախստականները մեր օգնության կարիքն ունեն։
Հրատապ, կարևոր և թիրախավորված գործողություն. սա է անհրաժեշտ: Կառավարությունը, միջազգային համայնքն ու տեղական իշխանությունները, քաղաքացիական հասարակայնությունը և կամավորները կարևոր առաքելություն են իրականացնում օգնելով նրանց, ովքեր հրատապ աջակցության կարիք ունեն
Յուրաքանչյուրը կարող է փոփոխության աղբյուր դառնալ, յուրաքանչյուր գործողություն կարևոր է՝ ղեկավարվելով Կայուն զարգացման նպատակների սկզբունքով, որ ող ոք անտեսված չլինի, մենք ցանկանում ենք ապահովել ջերմ ընդունելություն և ներառական միջավայր փախստականներին ընդունող համայնքներում:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով