Յուրաքանչյուրը կարևոր է․ յուրաքանչյուր երազանք կարևոր է:
«Հաճելի է իմանալ, որ այս սիրունիկ Զատիկի ձվերը ուրախություն կպարգևեն աշխարհում շատ ու շատ բարի մարդկանց։ Հպարտ ենք, որ այս հրաշալի նախաձեռնության մասն ենք կազմում և խթանում հայկական ավանդական մշակույթն ու սիրիահայ կանանց ձեռարվեստը», – ասում են շնորհալի սիրիահայ զույգ քույրեր Հուրին և Սալբին։ Կարդացեք ավելին այստեղ։
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը MADE51-ի և HDIF-ի հետ համագործակցության շրջանակներում օգնում է տեղահանված կանանց՝ ցուցադրել իրենց ձեռարվեստը, եկամուտ վաստակել և աջակցել իրենց ընտանիքներին։
Լուսանկարներում՝ արհեստավարժ սիրիահայ կանանց այս խումբը ստեղծում է Զատիկի տոնը խորհրդանշող սքանչելի հուշանվերներ, որ պատրաստվել են թաղիքից և զարդարված են Մարաշի ասեղնագործությամբ։ Այս գեղեցիկ ձեռքի աշխատանքները կարող եք ձեռք բերել MADE51 online shop վեբկայքում և ուրախություն պարգևել ձեր ընտանիքներին, և որ ամենակարևորն է՝ օգնել մեր տաղանդավոր սիրիահայ կանանց՝ բարելավել իրենց կենսապայմանները։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով