ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը քննում է ապաստան ստանալու մասին դիմումները եւ որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների վերաբերյալ:
Գործունեության շրջանակը.
• Ապաստան հայցողների ընդունելություն.
• Փախստականի կարգավիճակի որոշում.
• Ինտեգրման աջակցություն.
• Փախստականների ինտեգրման խթանում՝ գործընկեր կազմակերպությունների ծրագրերին ուղղորդման միջոցով։
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, 0037, Կարապետ Ուլնեցի փ. 31/3
Հեռ.՝ +374 60 27 50 14, +374 60 27 50 34
Էլ-փոստ`[email protected]
Վեբկայք՝ www.migration.am
Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)
Պաշտպանը հանդես է գալիս որպես անկախ պետական պաշտոնատար անձ, ով հետեւում է պետության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների բնագավառում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Պաշտպանը նպաստում է նաեւ խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը:
Հեռ.՝ +374 10 53 76 51
Հասցե` 0002, Երեւան, Պուշկինի փող. 56ա
Էլ-փոստ՝ [email protected]
Թեժ գիծ՝ 116
Վեբկայք՝ www.ombuds.am
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն
Քրեակատարողական հիմնարկում գտնվող ապաստան հայցողները կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ խնդրելով իրենց դիմումն ուղղել Միգրացիոն պետական ծառայություն: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապաստան հայցողին հայտնել նրանց օրինական իրավունքներն ու պարտավորությունները: Հարցազրույցը եւ ապաստան հայցողների կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները գրանցվում եւ փոխանցվում են Միգրացիոն պետական ծառայությանը:
Թեժ գիծ՝ +374 10 44 22 73
Հասցե` 0061, Երեւան, Արշակունյաց պողոտա 63
Վեբկայք՝ www.ced.am