Այնուամենայնիվ, այսօր աշխարհում մոտ 15 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ ապրում է հասարակության լուսանցքում՝ զրկված մարդու հիմնարար իրավունքներից և անձնական ազատությունից։
Հայաստանում այսօր քաղաքացիություն չունեցող մոտ 780 անձ է բնակվում։ #IBelong (#ԵսՊատկանումեմ) արշավի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ն հանդես է գալիս որպես քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված օրենսդրական և ընթացակարգերի կատարելագործման ջատագով՝ նպաստելով քաղաքացիություն չունեցող բնակչության վերաբերյալ տվյալների համակարգված հավաքագրմանը:
ՄԱԿ ՓԳՀ-ն նաև աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ապաքաղաքացիության սահմանման արդար և արդյունավետ ընթացակարգի մշակման հարցում, ինչպես նաև նպաստում փաստաթղթերի ընթացակարգերի հասանելիությանն ու պարզեցմանը և քաղաքացիություն չունեցող անձանց համար քաղաքացիության ձեռքբերման դյուրացմանը:
Հայաստանում ապաքաղաքացիության պատճառների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների հանգուցալուծման մասին լրացուցիչ տեղեկության համար անցեք հետևյալ հղումով՝ https://www.refworld.org/pdfid/54817cb44.pdf։