Ապաստան եւ պաշտպանություն

Ապաստան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

«Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք» (54-րդ հոդված)

«Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» (55-րդ հոդվածի 1-ին կետ)

Ապաստանն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրված օրինական պաշտպանություն է՝ դրանից բխող իրավունքներով և ազատություններով: Ապաստան տրամադրվում է փախստական ճանաչված անձին։ Յուրաքանչյուր ոք ունի օտար երկրում ապաստան հայցելու իրավունք: Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայք՝ https://help.unhcr.org/armenia/seeking-asylum-in-armenia/:

 

Պաշտպանություն

Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիներ հիմնարար մարդու իրավունքները և ֆիզիկական անվտանգությունը։ Սակայն փախստական դառնալուց հետո մարդկանց անվտանգության ոստայնը վերանում է։ ՄԱԿ ՓԳՀ-ում մենք ջանքեր ենք գործադրում պաշտպանելու արմատախիլ արված կամ քաղաքացիությունից զրկված մարդկանց հիմնարար իրավունքները, որոնք ապաստան են հայցում Հայաստանում, միևնույն ժամանակ ապահովելով, որ փախստականներն իրենց կամքին հակառակ չվերադառնան այն երկիրը, որտեղ կարող են հետապնդման ենթարկվել։ Երկարաժամկետ հեռանկարում մենք նաև օգնում ենք փախստականներին լուծումներ գտնել՝ աջակցելով կամավոր հայրենադարձմանը, հայաստանյան հասարակությանն ինտեգրմանը, կամ երրորդ երկրներում վերաբնակեցմանը։ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը ներգրավված է նաև հետևյալ գործունեության մեջ.

  • Միգրացիոն ծառայությանն աջակցել և տրամադրել խորհրդատվություն՝ ապաստանի համակարգի մատչելիությունը պահպանելու, բարելավելու, վերահսկելու, Կառավարության՝ ապաստանի ընթացակարգերի ընդունման պայմանների և որակի բարձրացման հարցում, միևնույն ժամանակ խթանելով իշխանությունների լայն (ֆինանսական) ներգրավվածությունը տեղահանման մարտահրավերներին արձագանքելու գործում.
  • Ռազմավարական դատական ներգրավվածություն շրջանակներում իրականացնել դատավորների և իրավաբանների վերապատրաստում՝ դատարանների և դատավորների ներուժի զարգացման նպատակով.
  • Ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրել իրավաբանական օգնություն և խորհրդատվություն: Աջակցել հանրային պաշտպանի գրասենյակին՝ մատուցելու ծառայություններ մտահոգության առարկա հանդիսացող անձանց.
  • Կանոնավոր մասնակցային գնահատումների և առաքելությունների միջոցով մշտադիտարկել փախստականների ընդունման և կալանքի պայմանները՝ վստահ լինելու համար, որ ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը հիմնված է օրենքի վրա և արձագանքում է իրական կարիքներին.
  • Աջակցել երեխաների շահագործման, սեռով և գենդերով պայմանավորված բռնության դեպքերի արձագանքմանը և կանխարգելմանը՝ տրամադրելով լրացուցիչ համակարգեր մտահոգության առարկա հանդիսացող անձանց պարագայում կառավարության արձագանքի բացթողումները լրացնելու համար.
  • Առավել խոցելի փախստականներին կարիքները հոգալու նպատակով դրամական աջակցության տրամադրում.
  • Քաղաքացիության մասին օրենսդրության փոփոխությունների խթանում և ապաքաղաքացիության որոշման գործընթացների ստեղծում և կիրառում: