ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համակարգում իր 23-ամյա գործունեության ընթացքում տ-ն Կավիտա Բելանին ծառայել է բազմաթիվ տարածաշրջաններում եւ պաշտոններում՝ Ասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում։ Նա նաեւ աշխատել է Աֆրիկյան միությունում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունում (Եթովպիա)։
Նախկինում տ-ն Բելանին զբաղեցրել է Հարավային Սուդանում իրավական պաշտպանության գծով ավագ համակարգողի, ՄԱԿ ՓԳՀ Քեյփթաունի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) գրասենյակի ղեկավարի, Հնդկաստանում իրավական պաշտպանության գծով ավագ ղեկավարի, Սիրիայի փախստականների ճգնաժամի շրջանակում գենդերահեն բռնության դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային ավագ խորհրդատուի պաշտոնները։ Վաղ 2000-ական թվականներին նա աշխատել է նաեւ Գանայում, Սուդանում, Ղազախստանում, Պակիստանում եւ Իրաքում, իսկ իր միջազգային գործունեությունն սկսել է Թաիլանդից, որտեղ աշխատել է Կամբոջայից եւ Մյանմարից տեղահանված փախստականների հետ։
Տ-ն Բելանին ծագումով Մալայզիայից է։ Մալայզիայում եւ Մեծ Բրիտանիայում նա ուսանել է իրավաբանություն եւ երաժշտություն։ Տ-ն Կավիտա Բելանին տիրապետում է վեց լեզվի։