Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, համագործակցելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Հայաստանի գրասենյակի հետ, հրավիրում է մասնակցելու 20-րդ հանրապետական պարալիմպիկ փառատոնին, որը կանցկացվի 2024 թ. հուլիսի 23-25-ը:
Պարալիմպիկ փառատոնի շրջանակում մարզիկները կմրցեն հետեւյալ յոթ մարզաձեւերում՝
2024 թվականի Պարալիմպիկ փառատոնը նշանակալից է այն առումով, որ այս անգամ խրախուսվում է Հայաստանում բնակվող, հաշմանդամություն ունեցող փախստական անձանց մասնակցությունը։ Կարող են դիմել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Հաղթողները ստանալու են տարբեր պարգեւներ։
Պարալիմպիկ փառատոնի նպատակն է ներգրավել եւ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ խթանելով նրանց ֆիզիկական ակտիվությունը եւ առողջությունը, որպեսզի ոչ ոք, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք, չանտեսվեն:
Մասնակիցները կարող են գրանցվել՝ էլ-փոստի [email protected] եւ [email protected] հասցեներին ուղարկելով հետեւյալը.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 10, 2024 թ., ժ. 23։59։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 043 560 707 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-18:00):
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով