Հայաստանում կորոնավիրուսային վարակի աննախադեպ տարածումը նպաստում է դիմակների պահանջարկի աճին:
Տիկին Վանի Նալբանդյանի կողմից ղեկավարվող «Նոր արև» կարուձևի ատելիեում աշխատում են մի խումբ սիրիահայ կանայք, որոնք ներառվել են ոչ բժշկական դիմակների պատրաստման աշխատանքներում։ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ու գործընկերներն այցելեցին Սիրիահայ միության կողմից հիմնված «Արդյունաբերական գոտում» աշխատող այս տեղահանված կանանց։
««Նոր Արև»-ն ինձ տվեց որոշակի եկամուտ ստեղծելու և ընտանիքիս կարիքները հոգալու հնարավորություն: Արտակարգ իրավիճակի այս դժվարին օրերում, երբ մարդիկ դիմակների կարիք ունեն, ինձ համար պատիվ է, որ հմտություններս ու գիտելիքս կարող եմ ծառայեցնել ինձ ապաստան տված հանրությանը», – նշեց սիրիահայ կանանցից մեկը՝ չկտրվելով իր աշխատանքից։
Այս ջանասեր կանայք միացել են ՄԱԿ ՓԳՀ և վերջինիս գործընկեր MADE51-ի դիմակների պատրաստման գլոբալ նախաձեռնությանը՝ նպաստելով փախստականների ինքնաբավությանը և կանանց հզորացմանն ամբողջ աշխարհում։
«Փախստականներն ունեն հմտություններ և տաղանդներ, որոնց զարգացման և ծաղկման համար միայն հնարավորություն է անհրաժեշտ։ [Ստեղծված] յուրաքանչյուր կտորի հիմքում ընկած է պատմության և մշակույթի մի պատմվածք, պատերազմից ու հետապնդումներից խուսափած մարդուն տրված հնարավորություն՝ աշխարհին առաջարկելու գեղեցիկ ու նրբաճաշակ մի բան», – Ֆիլիպպո Գրանդի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով