ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունում ընդհանուր ծառայության (General Service) թափուր հաստիքներին դիմելու նպատակով Խումբ 2-ում (Group 2) ընդգրկվելու համար
Այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին, հնարավորություն կունենան դիմելու ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ներկայացուցչության կողմից ներքին ընթացակարգով հայտարարվող ընդհանուր ծառայության թափուր հաստիքներին։
Խումբ 2-ը թեկնածուների ցուցակ է, որը ներառում է ստորև ներկայացված մեկ կամ մի քանի կատեգորիաների ներքո աշխատող և Հայաստանի ՄԱԿ ՓԳՀ-ում կամ ՄԱԿ-ում անընդմեջ կամ կուտակային մեկ տարվա փորձ ունեցող դիմորդներին․[1]
Խումբ 2-ի կարգավիճակը վավեր է երեք տարի, որի ընթացքում թեկնածուները հնարավորություն կունենան դիմելու ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության ներքին ընթացակարգով հայտարարված ընդհանուր ծառայության թափուր հաստիքներին։
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները։ Այդ նպատակով խնդրում ենք ներբեռնել և լրացնել Անձնական պատմության ձևաթուղթը (The Personal History Form) և, անհրաժեշտության դեպքում, ձևաթղթի օժանդակ թերթը (supplementary sheet), ապա ուղարկել [email protected] հասցեին։
Անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ներկայում աշխատող ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները կարող են նշված հասցեին նամակ ուղարկել՝ հայտնելով իրենց հետաքրքրությունը։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Application for Group 2 status – UNHCR Representation in Armenia»։
ՄԱԿ ՓԳՀ-ում Ձեր աշխատելու ժամկետներն ուսումնասիրելուց հետո Դուք կստանաք ծանուցում Խումբ 2 կարգավիճակի հաստատման մասին։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում մյուս խմբերը
Ընդհանուր ծառայության կատեգորիայի թափուր հաստիքների համար դիմողները բաժանվում են Խումբ 1-ի, Խումբ 2-ի և արտաքին թեկնածուների։ Խումբ 1-ի մեջ մտնում են անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ում աշխատող ընդհանուր ծառայության աշխատակիցները․ աշխատանքի ընդունման գործընթացում նրանց դիմումներին տրվում է առաջնահերթություն։ Խումբ 2-ի մեջ մտնում են վերոնշյալ թեկնածուները։ Արտաքին թեկնածուները Խումբ 1-ի և Խումբ 2-ի ներքո չընդգրկված մյուս թեկնածուներն են։
***
[1] Որպես կուտակային փորձ կարող է դիտարկվել նաև կատեգորիաների համադրությունը։ Ծառայության ընթացքում երեք կամ պակաս ամիսների դադարը չի ազդում որակավորման ժամանակահատվածի վրա։
[2] «Ներկայում» նշանակում է բաց հայտին դիմելու պահը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով