2022 թ. փետրվարի 16-ին, Երևանում պաշտոնապես տրվեց «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկը։
Այս երկամյա ծրագիրն իրականացվելու է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) կողմից՝ Միգրացիոն ծառայության աջակցությամբ։ Այն համաֆինանսավորվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և նպատակ ունի բարելավել միգրացիոն կառավարումը Հայաստանում՝ խթանելով լավ կառավարվող և անվտանգ միջսահմանային շարժունակությունը և, համաձայն Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, շարունակել Հայաստանում ապաստանի և միգրացիոն համակարգերի ամրապնդումը։
Ծրագիրն այդպիսով նպատակ ունի ամրապնդելու ՀՀ-ում միգրացիայի և ապաստանի համակարգերը, նպաստելով ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցմանն ուղղված կառավարության ջանքերին։ Կառավարության կարողությունների ամրապնդմանը կարելի է հասնել միգրացիայի և ապաստանի հարցերով ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության խթանման և Հայաստանում ԵՄ փորձի, ռեսուրսների և դրական պրակտիկայի կիրառման ընդլայնման միջոցով:
«Ծրագիրը կարևոր է նաև աշխատակազմի վերապատրաստման և գործընթացների թվայնացման համատեքստում», – Արմեն Ղազարյան, Միգրացիոն ծառայության պետ։
Միջոցառմանը ներկա էին Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության օպերատիվ գծով տեղակալը Սիլյա Կասմանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավար Կարել Հոֆստրան, ՄՄԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատու և օպերատիվ ավագ սպա Ալմազբեկ Բուրկուտովը, ինչպես նաև պետական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ «ներկայում ունենք միգրացիայի կառավարման ապակենտրոն համակարգ, և ֆունկցիոնալ կենտրոնացումը նպաստելու է միգրացիայի ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը կարևոր է նաև աշխատակազմի վերապատրաստման և գործընթացների թվայնացման համատեքստում»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը իր հերթին ևս կարևորեց ԵՄ աջակցությունը Հայաստանում ապաստանի և միգրացիոն համակարգերի բարելավման գործում։
Կարևորելով ապաստանի ոլորտում արդյունավետ ծառայությունների մատուցումը` ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը շեշտեց, որ «ՄԱԿ ՓԳՀ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին` ամրապնդելու Հայաստանի ազգային քաղաքականությունը և իրավական դաշտը միջազգային չափանիշներին համահունչ, հավաստիանալով, որ ՄԱԿ ՓԳՀ-ին դիմող անձինք ունենան իրական հնարավորություն ստանալու արդար, արդյունավետ և որակյալ ապաստանի ընթացակարգ»:
Միջոցառման ծրագրին հաջորդեց ակտիվ քննարկումը ներկաների միջև։ Իր եզրափակիչ խոսքում ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ պատվիրակությանը, Միգրացիոն ծառայությանը, ՄԱԿ ՓԳՀ-ին և ծրագրի մշակման մեջ ներգրավված բոլոր կողմերին։ Նա եզրափակեց՝ հույս հայտնելով, որ «բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը կնպաստի ծրագրի հաջող իրականացմանը՝ ապահովելու ավելի արդյունավետ և հաշվետու ծառայությունների մատուցում՝ հիմնված ճիշտ կառավարման և օրենքի գերակայության սկզբունքների վրա»:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով