Արտյոմ և Էլլա Նախոյանների ընտանիքն ապրում էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանում: Էլլան գոհ էր իր կյանքից Ուկրաինայում իր ընտաքինի և 5 զավակների Միքայելի (14), Ելիզավետայի (10), Դավիթի (4) և փոքրիկ Եվայի (1,5) հետ միասին՝ Աշխատում էր որպես կոսմետոլոգ, նրան աջակցում էր հոգատար ամուսինը, նաև ընկերները: Ընտանիքը հույս ուներ, որ Ուկրաինայում սկիզբ արած հակամարտությունը շուտ կլուծվի և նրանք կկարողանան վերադառնալ իրենց նորմալ կյանքին:
Ցավոք, պատերազմը հասավ նաև նրանց քաղաք, և ստիպեց լքել խաղաղ կյանքի հույսը: Արտյոմը կորցրեց իր աշխատանքը հանքում, իսկ Էլլան հրաժեշտ տվեց իր հաճախորդներին այն հույսով, որ նրանք երբևէ նորից կվերադառնան իր մոտ:. Ընտանիքին այլ ելք չէր մնում, քան փախչել իրենց հարազատ քաղաքից, քանի որ նրանց կյանքը վտանգի տակ էր: Որոշեցին գնալ Արտյոմի նախնիների տուն՝ Հայաստան:
Թռիչքի հետ կապված բարդությունները նոր իրենց համար ավելի դժվար կյանքի սկիզբն էին միայն: Հայստանի կառավարության հատկացրած փոքրիկ մեկ սենյականոց բնակարանը միևնույն ժամանակ ճաշասենյակ, ննջարան և աշխատասենյակ էր ծառայում: «Եվան վազվզում, է, Ելիզավետան փորձում է իր տնային հանձնարարությունը կատարել, Միքայելը կիթառ է նվագում: Երբեմն անհնար է գտնել մի խաղաղ անկյուն նստելու և անհայտ ապագայի մասին մտածելու համար…» – ասում է Էլլան տխուր: Չնայած դժվար կենսապայմաններին և ապրելու համար բավարար վարձատրվող աշխատանքի բացակայությանը՝ Էլլան ավելի լավ ապագայի հույս ունի: «Ես որոշել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս միասին ենք և կարող ենք խաղաղ քնել», – ասում է Արտյոմը՝ Էլլայի ամուսինը:
Բացի կոսմետոլոգի մասնագիտությունից Էլլան կարողանում է նաև լավ պատրաստել և կարել: Նա որոշ գումար է վաստակում՝ օգտագործելով իր այդ հմտությունները: Ամուսինն օգնում է նրան հայերեն սովորել: Երեխաները, ովքեր պատերազմից հետո միանգամից լրջացան, ավելի լավ են սովորում դպրոցում և նաև օգնում են մորը տնային գործերում և խոհանոցում: Նրանք ուզում են, որ իրենց մայրիկի երազանքը կկատարվի և նա մի օր կկարողանա ունենալ իր սեփական կոսմետոլոգիական սրահը: Էլլան ոգեշնչված է հյուրընկալ համայնքի ջերմ ընդունելությամբ, թե հարևանների, թե ՄԱԿ ՓԳՀ կամ աջակցող ՀԿ-ները, ինչպիսիք են Առաքելություն Հայաստանը և ԿԱԶԱ Շվեյցարական հիմնադրամը աջակցում են իրենց: «Ես կարծում եմ, որ ամեն բան կհանդարտվի, և մենք ի վիճակի կլինենք հետ վերադառնալ Լուգանսկ», – ժպտում է Էլլան և արցունքն աչքերում պատուհանից դուրս է նայում՝ դեպի կապույտ երկինք:
Ուկրաինայի հակամարտության հետևանքով տեղահանվսծ կանայք և երեխաները պայքարում են Հայաստանում իրենց ապագայի համար: Նրանք խիզախ են և հույսով լի: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները անում են առավելագույնը նրանց կյանքը Հայաստանում բարելավելու համար:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով