Ընդլայնել ապագա իրավաբանների գիտելիքները և հմտությունները Միջազգային հանրային իրավունքի (ՄՀԻ) ամառային դպրոցի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացի շնորհիվ
Սույն թվականի հուլիսի 9-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ հունիսի 30-ին մեկնարկած ՄՀԻ ամառային դպրոցի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացի փակման արարողությունը։
ՄՀԻ ամառային դպրոցը և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացը պիլոտային ծրագիր էր, որն այս տարի առաջին անգամ է կազմակերպվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև հաջողված համագործակցության արդյունքում: Համակազմակերպիչները` բավարարված լինելով իրականացված ծրագրի արդյունքներով և հաշվի առնելով մասնակիցների կարծիքները` ներկայումս դիտարկում են դրա շարունակական լինելու հնարավորությունը:
Դասընթացների հիմնական նպատակներն էին՝բարձրացնել ապագա իրավաբանների իրազեկությունը, ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտում ու խթանել ամառայինդ պրոցների, դատախաղերի, նմանատիպ նախաձեռնությունների արդյունավետությունը: Ամառային դպրոցի 36 ընտրված մասնակիցներից 26 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին ամառային դպրոցը և ստացան մասնակցության մասին հավաստագիր: Հարկ է նշել, որ նրանցից 5-ը հանդիսանում են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներ, իսկ մնացած մասնակիցները ներկայացնում էին տարբեր համալսարաններ: Ընդ որում ծրագրի շրջանակներում նաև մասնակցության իրական հնարավորություն էր ընձեռվել մարզերի համալասրանների ուսանողվերին:
Փակման արարողությանը ներկա էին համակազմակերպիչ կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ եզրափակիչ խոսքով հանդես եկան, մասնավորապես, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիերվիրթը:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Ռեկտոր Արմեն Դարբինյանը ողջունեց նախաձեռնությունը` հատկապես կարևորելով այն, որ իրականացված Ծրագիրը միավորել էր Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին` նպատակ ունենալով բարձրացնելտվյալ ոլորտում վերջիններիս մասնագիտական գիտելիքները: Ռեկտորն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ ուժեղ պետության գրավականն ուժեղ հասարակության առկայությունն է և անհրաժեշտ է բարձրացնել հասարակության դերը պետության զարգացման հարցում` շեշտելով, որ ամառային դպրոցի երիտասարդ մասնակիցներն` օգտագործելով իրենց ստացած գիտելիքները, պարտավոր են զգալի ներդրում ունենալ այդ հարցում:
Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիերվիրթը նույնպես իր գոհունակությունը հայտնեց ծրագրի իրականացման մասով` նշելով, որ միջազգային իրավունքի ոլորտում գիտելիքները շատ կարևոր են երկրի մասնագետների համար, քանի որ <<ներպետական իրավական համակարգը մեկուսացված չէ, այլ գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և դրա հիման վրա։>> Քրիսթոֆ Բիերվիրթը խոսեց նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի կարևորության մասին:
Դասընթացների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին նաև հենց մասնակիցները:
<<Ուրախ եմ, որ այս Ամառային դպրոցը, ի տարբերությունայլ գիտական միջոցառումների, եղել է բաց բոլոր ուսանողների համար և ավելին` իրական հնարավորություն է ընձեռվել նաև մարզերի ԲՈՒՀ-երի ուսանողներին մասնակցել դասընթացներին: Ուրախ եմ, որ ես էլ ընտրվել և մասնակցել եմ Ամառային դպրոցին: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ՄՀԻ ամառային դպրոցն ու Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա դասընթացը կազմակերպելու համար>>,-ասել է Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Սագսյանը։
<<Ամառային դպրոցը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ՄՀԻ որորտում, ինչպես նաև տեղեկանալ աշխատանքային հնարավորությունների մասին միջազգային իրավունքի ոլորտում, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան պրակտիկորեն կիռարել ձեռք բերված գիտելիքները: Ամառային դպրոցի շրջանակներում մենք` մասնակիցներս, նաևձեռք բերեցինք ընկերներ Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններից:>>, ասաց Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Իրավունքի և Քաղաքականության ինստիտուտի Իրավագիտություն ուղղության ուսանողուհի Սոֆիա Զախարյանը։
Հարկ է նշել նաև, որ Ամառային դպրոցի իրականացման ընթացքում ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանի առաջարկով, ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայ-Ռուսական համալսարանում 2016 թ. ընթացքում կազմակերպել կապերի և հասարակական տեղեկատվության վերաբերյալ պրակտիկ սեմինար` ուղղված համալսարանի, ինչպես նաև հետքրքրված ուսանողների տվյալ ոլորտում պրակտիկ գիտելիքների կատարելագործմանը:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով