Հիմա ավելի, քան երբևէ մենք պետք է կանգնենք #Փախստականներիկողքին:
Միացեք 1,903,012 մարդկանց, ովքեր խոստացել են իրենց աջակցությունը:
Ամեն օր պատերազմը ստիպում է հազարավոր ընտանիքների փախչել իրենց բնակավայրերից:
Ինձ և քեզ նման մարդկանց:
Դաժանությունից զերծ մնալու համար ամեն ինչ թողնում են ետևում, ամեն ինչ բացառությամբ իրենց հույսերի և երազանքների, ապահով ապագա գտնելու հույսով:
ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, հավատում է, որ բոլոր փախստականները արժանի են ունենալ ապահով կյանք:
Ավելացրե´ք ձեր անունը, #Փախստականներիկողքին խնդրագրում`որոշումներ կայացնողներին հստակ հաղորդագրություն փոխանցելու համար, որպեսզի նրանք գործեն համախմբվածությամբ և պատասխանատվությամբ:
Մենք կանգնած ենք #Փախստականներիկողքին:
«Ստորագրի՛ր #WithRefugees խնդրագիրը։
“Դրսևորի՛ր համերաշխություն փախստականների հանդեպ։
Խնդրում ենք՝ կանգնի՛ր մեր կողքին:
Յուրաքանչյուր օր պատերազմը հազարավոր ընտանիքների ստիպում է լքել իրենց տներն ու փախչել: Այդ մարդիկ իմ ու քո պես մարդիկ են։
Բռնությունից խուսափելու և իրենց կյանքը փրկելու համար նրանք ամե՛ն բան են թողնում-հեռանում, ամենն, ինչ որ ունեն, բացառությամբ ավելի անվտանգ ապագա ունենալու իրենց փայփայած հույսերի և երազանքների:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը` ՄԱԿ ՓԳՀ-ն, գտնում է, որ բոլո՛ր փախստականներն արժանի են ապրել ապահով ու անվտանգ կյանքով:
Ավելացրու քո անունը #WithRefugees խնդրագրի մեջ` հստակ ուղերձ հղելու որոշում կայացնողներին առ այն, որ իրենք պետք է համերաշխություն և ընդհանուր պատասխանատվություն դրսևորեն:
Խնդրագիրը որոշում կայացնողներից հայցում է.
Մենք փախստականների կողքին ենք:
We stand Together with #WithRefugees »:
Քարոզարշավը կշարունակվի մինչև 2018 թ. «Փախստականների համար համաշխարհային համաձայնագրի» ընդունումը:
Ի՞նչ է «Փախստականների համար համաշխարհային համաձայնագիր»-ը
2018 թվականին աշխարհի առաջնորդները կժամանեն ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ընդունեն փախստականների համաշխարհային ճգնաժամի կառավարման ավելի բարելավված համակարգ: «Փախստականների համաշխարհային համաձայնագիր»-ը վերաբերում է պատասխանատվության ճշգրիտ բաժանմանը, որտեղ հասարակության բոլոր հատվածները միասին կանգնած են #Փախստականներիկողքին և իրենց արդար մասնաբաժին աշխատանքն են կատարում, անհատ պետությունների վրա զանգվածային հարկադիր տեղահանման բեռը բարդելու փոխարեն:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով