Տիկին Աննա-Կարին Օստը ստանձնել է Ներկայացուցչի պաշտոնը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչությունում 2018թ. օգոստոսի 15-ից:
Նախքան այդ, 2013 թ. հունիսից մինչև 2018 թ. հուլիսը, նա հանդիսանում էր ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչը Լեհաստանում:
Տիկին Օստը միացել է ՄԱԿ ՓԳՀ-ին 1996 թվականին՝ սկզբնական շրջանում աշխատելով որպես դաշտային աշխատանքների գծով կրտսեր պաշտոնյա Տանզանիայում: Սկսած 1997 թ-ից՝ նա աշխատել է ՄԱԿ ՓԳՀ-ի մի շարք տարածքային ներկայացուցչություններում Եվրոպայում (Թուրքիա, Հարավսլավիա), Ասիայում (Պակիստան, Թաիլանդ) և Միջին Արևելքում (Սիրիա)՝ գլխավորապես փախստականների պաշտպանության և նրանց համար լուծումներ գտնելու բնագավառում (վերաբնակեցում, պաշտպանություն և հայրենադարձություն): Նա նաև կատարել է տարածաշրջանային գործառույթներ Ժնևում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի Գլխամասային գրասենյակի Միջազգային պաշտպանության բաժնում, 2005-2011 թթ. ընկած ժամանակահատվածում:
Նախքան ՄԱԿ ՓԳՀ-ին միանալը տիկին Օստը փորձնակ էր Շվեյցարիայի Մարդու իրավունքների կենտրոնում, ինչպես նաև աշխատում էր քաղաքացիության/ ապաքաղաքացիության և ընտրությունների մոնիթորինգի բնագավառում տարբեր հետազոտական աշխատանքների վրա Ֆինլանդիայի Աբո Ակադեմիա համալսարանին կից Մարդու իրավունքների իստիտուտում: Նա նաև իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության համար:
Տիկին Օստը ստացել է Քաղաքական գիտությունների և Միջազգային հանրային իրավունքի մագիստրոսի աստիճան Ֆինլանդիայի Աբո Ակադեմիա համալսարանից: Նա տիրապետում է շվեդերեն, անգլերեն և ֆիններեն լեզուներին:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով