Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումներին ուղղված նոր քայլերի իրականացմանը, որով միջոցներ է հատկացվելու երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներին՝ Երևանում բնակվող տեղահանված և փախստական խոցելի ընտանիքների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց հումանիտար և ինտեգրման հրատապ կարիքները հոգալու նպատակով։
Ոգեշնչվելով Քաղաքները #ՓախստականներիԿողքին համերաշխության քարոզարշավով, որին միացել է Երևանի քաղաքապետը, և Փախսականների Համաշխարհային Պակտի խթանման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկեր Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ն ամրապնդել են իրենց համագործակցությունը՝ իրականացնելով մարդասիրական օգնության և ինտեգրման 2020 փորձնական ծրագիր, շուրջ 150 ընտանիքի՝ ներառելով նրանց բնակարանային վարձի փոխհատուցման, ձմեռացման կամ այլ սոցիալական աջակցություն՝ ըստ կարիքի, տարբեր ծրագրերում։
ՄԱԿ ՓԳՀ-ն և իր պետական և հասարակական գործընկեր կառույցները, մասնավորապես Միգրացիոն ծառայությունը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը պատրաստ են աջակցել ծրագրին և քաղաքապետարանի աշխատակազմի հետ կիսվել իրենց՝ խոցելի տեղահանված այն ընտանիքների հետ աշխատելու փորձով, ովքեր կյանքի դժվարին հանգամանքներից ելնելով, հատկապես COVID-19-ով պայմանավորված, այլոց խնամքի և աջակցության կարիքն ունեն։
Ծրագրի սահուն իրականացումը ապահովելու նպատակով, Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի սոցիալական աշխատողները, համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժններ աշխատակիցների համար կիրականցվեն վարպետաց դասընթացներ, ինչպես նաև կարիքի գնահատման և աջակցության տրամադրման նպատակով կիրականացնեն տնայցեր նախապես Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի կողմից տրամադրված ընտանիքներին։
Հաշվի առնելով ընթացիկ սոցիալ-տնտեսական դժվարությունները, մասնավորապես COVID-19-ով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի այս աննախադեպ աջակցության ծրագիրը կարևոր է և ժամանակին նախաձեռնված: Այս տարի, փորձնական ծրագրի բարեհաջող ավարտից հետո, Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկերների հետ միասին կքննարկի լավագույն փորձն և ծրագրի ընթացքում վերհանված խնդիրները, ինչպես նաև կքննարկի Երևանում բնակվող խոցելի տեղահանված բնակչության տրամադրվող կայուն զարգացման ծրագրերին առնչվող հետագա քայլերը:
Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Երևանի քաղաքապետարանին և Երևան քաղաքի ավագանուն: Սույն ջանքերը և հրատապ գործողություններն անկեղծ նվիրվածության և համագործակցության վառ օրինակն են, որոնք ուղղված են Երևանում բնակվող տեղահանված բնակչության բարեկեցությանը և ինտեգրմանը:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով