«ՃԱՄՊՐՈՒԿ 2020» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց եւ միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց եւ միգրանտների վերաբերյալ լրագրության եւ լուսաբանման գործում։
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի տասնամյա ավանդույթը։
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ի ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները, ինչպես նաեւ կընտրվեն երկու խրախուսական մրցանակների հաղթողները։
Մրցույթի մասնակիցների առաջադրած աշխատանքները կքննարկվեն ժյուրիի կողմից եւ կամփոփվեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ՝
2020 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2020 թ. նոյեմբերի 20-ը, ժ. 23։59, էլ-փոստի [email protected] եւ [email protected] հասցեներով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
– հեղինակի անունը եւ ազգանունը,
– կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),
– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),
– լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով. 091 41 61 27; 060 27 50 36։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով