ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը գործարկել է նախադեպը չունեցող հարթակ, որը նախատեսված է ամբողջ աշխարհի փախստականներին բարձրագույն կրթության հասանելի ծրագրերի վերաբերյալ հավաստի տեղեկություններին տրամադրելու համար։
Ստեղծվելով ի պատասխան փախստական սովորողների կարիքներին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի Հնարավորություններ վեբկայքի նպատակն է հավաստի, թարմացված տվյալներ տրամադրել փախստականներին ինչպես իրենց ապաստանող, այնպես էլ արտերկրում հասանելի կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ։
«Փախստականների համար հասանելի, հատկապես՝ կրթական հնարավորությունների վերաբերյալ տվյալների կենտրոնացման անհրաժեշտություն մշտապես եղել է։ Մեզ համար՝ որպես փախստականների, կրթությունն այն միջոցն է, որը հուսադրում է մեզ և օգնում առաջ շարժվել», – ասում է Ավստրալիայում ապաստանած փախստական Արաշ Բորդբարը։
«Այս հարթակը, որտեղ կարող ենք տեսնել և մեր ունեցած փորձին ու ձգտումներին առավել համապատասխան տարբեր հնարավորություններ գտնել, կարող է օգնել մեզ բարելավելու մեր մասնակցությունն այն հասարակություններում, որտեղ մենք ապրում ենք»։
Աշխարհում փախստականների միայն երեք տոկոսն է, որ ունի աշխարհի այլ երկրներում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն և նրանցից շատերը թերևս տեղյակ չեն իրենց հյուրընկալող և այլ երկրներում գործող եռաստիճան կրթական ծրագրերից։ Այս թվային հարթակը միտված է հասցեագրելու այդ բացը։
Որպես կրթական ռազմավարության մաս՝ ՄԱԿ ՓԳՆ-ն և իր գործընկերներն ջանքեր են գործադրում ապահովելու, որ մինչև 2030 թվականը երիտասարդ փախստական կանանց և տղամարդկանց 15 տոկոսը կարողանան օգտվել բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։
«Փախստականները բարձրագույն կրթության խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն, ինչը, սակայն, կարող էր նրանց կյանքը վերափոխել։ Կրթությունը կօգնի նրանց արգասաբեր, լիարժեք և ինքնուրույն կյանք վարելու համար անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով զինվել։ Հուսով ենք, որ ավելի շատ համալսարաններ և կրթական հաստատություններ կմիանան և փախստականներին կրթաթոշակներ կառաջարկեն», – նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի գերագույն հանձնակատարի պաշտպանության գծով օգնական Ջիլիան Թրիգզը։
Հնարավորությունների հարթակը միտված է նաև աջակցելու «Փախստականների մասին գլոբալ պայմանագրի» նպատակներին՝ ընդլայնելով երրորդ երկրի լուծումները փախստականների համար, այսպիսով որոշ չափով նվազեցնելով զարգացող երկրների վրա ճնշումները, որոնք հյուրընկալում են աշխարհի փախստականների 85 տոկոսին։
«Արտերկրում սովորելու հնարավորությունները գալիս են համալրելու մարդասիրական ընդունման և վերաբնակեցման ծրագրերը՝ հեշտացնելով փախստականների օրինական մուտքն այլ երկրներ։ Սովորելու հնարավորությունները ոչ միայն նպաստում են նրանց իրավունքների ընդլայմանը, այլև օգնում երկարաժամկետ լուծումներ գտնել», ասում է Թրիգզը։
Ներկայում այս հարթակում ներառված են 60-ից ավելի երկրներում կրթական ծառայություն մատուցողների կողմից առաջարկված շուրջ 20 ծրագրեր և ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում այլ համալսարանների ևս միանալ հարթակին։ Հարթակում տեղադրելուց առաջ յուրաքանչյուր ծառայություն մատուցող և ծրագիր ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից անկախ ստուգում է անցնում։
Հարթակը կգործարկվի երկու առանձին փուլերով։ Այս շաբաթ մեկնարկված առաջին փուլում առաջնությունը տրվում է բարձրագույն կրթության հնարավորություններին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կրթական ռազմավարությանը և Վերաբնակեցման եռամյա ռազմավարություն և հավելյալ ուղիներին համահունչ, որոնք մշակվել են ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկերների կողմից։
Երկրորդ փուլը կմեկնարկի հաջորդ տարի և աշխատանքային հմտություններ ունեցող փախստականներին երրորդ երկրների աշխատուժի միգրացիայի հնարավորություններ կառաջարկի։
ՄԱԿ ՓԳՀ-ի Հնարավորություններ պորտալը հասանելի է այս հղումով՝ https://services.unhcr.org/opportunities/։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով