ՄԱԿ ՓԳՀ-ն իր ներդրումն ունեցավ «Campus» նախագծում՝ կազմակերպելով հետաքրքիր ու մասնակցային միջոցառում՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ), համագործակցելով Հայաստանում ՄԱԿ-ի այլ գործակալությունների ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, օժանդակեց մեր երկրում ՖԻՖԱ Հիմնադրամի կողմից իրականացվող «Campus» նորարարական ճամբարի կազմակերպմանը. մի նախագիծ, որն աշխարհի տարբեր երկրներում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող աղջիկներին և տղաներին անվտանգ ու ներդաշնակ մթնոլորտում ֆուտբոլ խաղալու, սովորելու և ընկերներ ձեռք բերելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Հայաստանն առաջին երկիրն էր, որn ընտրվել էր մեկշաբաթյա այս ծրագիրն իրականացնելու համար: Այս նորարարական ճամբարում հյուրընկալվեց շուրջ 100 հայաստանցի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխա՝ համախմբվելով աշխարհի ամենասիրված թիմային խաղերից մեկի՝ ֆուտբոլի շուրջ: «Campus»-ը հենց այն խելամտորեն մշակված ուսուցողական ու բազմամշկութային հարթակն էր, որը նոր հմտություններ պարգևեց մասնակից երեխաներին, մտերմացրեց նրանց ու թիմային աշխատանքի ու համագործակցության ոգի ներշնչեց: Ճամբարում երեխաները հնարավորություն ունեցան մարզվել ՖԻՖԱ-ի պրոֆեսիոնալ մարզիչների ղեկավարությամբ, ինչպես նաև հանդիպեցին լեգենդար ֆուտբոլիստ, ՖԻՖԱ Հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով