Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.

Նախքան 1999 թվականին ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը միանալը՝ Մոնիկա Սանդրին աշխատել է «Nuova Frontiera» ՀԿ-ում՝ որպես Առաքելության ղեկավար եւ տարածաշրջանային համակարգող Հարավային Կովկասում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան)։ Ավելի ուշ նա միացել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, որտեղ երկու տարի պատասխանատու է եղել ընտրություններին եւ քվեարկություններին առնչվող գործողությունների համար։

Տ-ն Սանդրին միջազգային իրավունք եւ տնտեսագիտություն է սովորել Ֆլորենցիայի համալսարանում, իսկ բակալավրի աստիճան ստանալուց հետո նույն համալսարանից ստացել է Փիլիսոփայության մագիստրոսի կոչում։ Նա նաեւ սովորել է «London School of Economics & Political Science»-ում, որտեղ ուսանել է մարդու իրավունքներ եւ եվրոպական իրավունք։

Տ-ն Սանդրին տիրապետում է իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ներբեռնել հակիրճ կենսագրությունը (անգլերեն)