«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, փախստականների բնակության վայրերում, Հատուկ կացարանում եւ Սոցիալական տներում իրականացվող գործառույթներ.
• Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, դեպքի վարում, ուղղորդում)
• Իրավաբանական աջակցություն (խորհրդատվություն, իրավունքների պաշտպանություն եւ դատական ներկայացուցչություն)
• Առողջապահական ծառայություններ (տեղեկատվական աջակցություն, ուղղորդում, բուժում եւ դեղորայքի տրամադրում)
• Խնամքի ծառայություններ (հաշմանդամների/տարեցների համար)
• Բնակվարձի մասնակի աջակցություն
• Շահերի պաշտպանություն
• Մարդասիրական դրամական օգնություն
• Մարդասիրական օգնություն՝ հիմնական պարենային/ ոչ պարենային ապրանքների տեսքով
• Շահերի պաշտպանություն, ներառյալ՝ ուղղված ապաքաղաքացիության կրճատմանը։
Հասցե՝ Գարեգին Նժդեհ փ. 42, ք. Երեւան, Հայաստան
Հեռախոս՝ +374 10 444 792, +374 94 440 793, +374 96 403 545
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.mission.am
Facebook-ի էջ՝ www.facebook.com/MissionArmenia
Հայկական կարմիր խաչի ընկերություն
Գործունեության ոլորտները.
• Շաբաթական մոնիթորինգային այցեր Հատուկ կացարան
• Խմբային եւ անհատական տեղեկատվական հանդիպումներ/ ուղղորդումներ, տեղեկատվական նյութերի տպագրություն եւ տրամադրում
• Խորհրդատվություններ զբաղվածության վերաբերյալ եւ ուղղորդումներ
• Եկամտաբերության խթանման գործունեության ծրագիր՝ գործիքների տրամադրում, բիզնես կողմնորոշում, կրկնակի աջակցություն (հիմք ընդունելով նախորդ բիզնես գաղափարը)
• Արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ առաջին օգնության վերաբերյալ դասընթացներ
• Սեռով եւ գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
• Անհատական աջակցություն սեռով եւ գենդերով պայմանավորված բռնություն վերապրածներին
• Անհատական հոգեբանական խորհրդատվություն
• Մոնիթորինգային այցեր սահմանային անցակետեր
• Թարգմանչական ծառայությունների տրամադրում
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Պարոնյան փ. 21/1
Հեռախոս՝ +374 60 625 050
Էլ-փոստ`[email protected]
Վեբկայք՝ www.redcross.am
ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Գործունեության ոլորտները.
• Սոցիալ-տնտեսական ներգրավմանն ուղղված դասընթացներ /ծրագրեր. մասնագիտական վերապատրաստում (խոհարարության դասընթաց), անհատական մասնագիտական վերապատրաստում, համակարգչային դասընթացներ, ռուսերեն դասընթացներ, ինքնազբաղվածության հմտություններ:
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Նալբանդյան փ. 29,
Հեռ.՝ 0 8000 0025 (ՄԱԿ ՓԳՀ Թեժ գիծ)
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք` www.kasa.am
Facebook՝ KASA Swiss Humanitarian Foundation