Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ)
Ծրագրի անվանումը. «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում»
Ծրագիրը միտված է բարելավելու Հայաստանում փախստականների, ապաստան հայցողների և այլ տեղահանված անձանց ապահով միջավայրը և հեշտացնելու մուտքը դեպի տնտեսական ինտեգրում:
Ծրագրի աշխատանքներն իրականացվում են հետևյալ առանցքային ոլորտներում. (i) վերադարձելիության կանխարգելում և ՀՀ տարածք մուտքի և ապաստանի գործընթացի բարելավում՝ կարողությունների զարգացման և Հայաստանում սահմանային անցակետերի մոնիթորինգի միջոցով, (ii) աջակցություն ինտեգրմանը, ներառյալ՝ փախստականների, փախստականների նման իրավիճակներում գտնվող անձանց և, անհրաժեշտության դեպքում, ապաստան հայցողների տնտեսական ինտեգրմանը, (iii) փախստական երեխաների պաշտպանության և ինտեգրման մեխանիզմների առկայության և համապատասխան դեպքերին արձագանքման ապահովում։
Ամրապնդվում է Կառավարության, այդ թվում՝ սահմանապահների և ՀԿ ներկայացուցիչների հետ համագործակցությունը։ Ծրագրի շրջանակում բարձրացվում է սահմանային անցակետերի պաշտոնյաների իրազեկվածությունը և ամրապնդվում հայտնաբերման հմտությունները՝ սահմանային անցակետեր մոնիտորինգի նպատակով այցերի, տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման միջոցառումների միջոցով։ Ի լրումն, ՀԿԽԸ-ն երկրի սահմաններին հանդիպումներ է ունենում հնարավոր ապաստան հայցողների հետ, այդ թվում՝ սահմանային անցակետերում (ՍԱԿ) կալանավորված ապաստան հայցողներին, որի նպատակն է որոշել պաշտպանության ռիսկերն ու կարիքները, և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Ինտեգրման միջոցառումները մշակվել են Միգրացիոն ծառայության Ինտեգրման ռազմավարությանը համահունչ։ Համագործակցության մոտեցումը համարվում է ինտեգրման աջակցության միջոցառումների համար ամենակարևորը։ Ինչ վերաբերում է ՄԱԿ ՓԳՀ-ի համար մտահոգության առարկա հանդիսացող անձանց տնտեսական ինտեգրման դյուրացմանը, Ծրագիրը տեղական ինտեգրման ծրագրի համաձայն համապարփակ մոդել է կիրառում՝ տնտեսական ինտեգրման միջամտությունների տրամադրմամբ։ Կրթական և մշակութային ինտեգրման միջոցառումներն ուղղված են ՄԱԱ-ների համար իրենց ներուժի լիարժեք իրացման և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։ Տրամադրվում է նաև տեղահանված բնակչության սոցիալական և հոգեբանական բարեկեցության աջակցություն։
Առաքելություն Հայաստան
Ծրագրի անվանումը. «Փախստականների և ապաստան հայցողների հիմնարար իրավունքների իրացում Հայաստանում՝ անվտանգ և պաշտպանության բարենպաստ միջավայրում»
Այս ծրագիրն առաջարկում է իրական կյանքի ռազմավարություններ Հայաստանում գտնվող շուրջ 4,200 փախստականների, ապաստան հայցողների, փախստականների նման իրավիճակում հայտնված անձանց և այլ տեղահանված բնակչության, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց և քաղաքացիություն չունենալու վտանգի առաջ կանգնած անձանց՝ նրանց պաշտպանության, ներառման, կարողությունների հզորացման և ինտեգրման նպատակով: Ծրագրի գերնպատակն այդ անձանց՝ երկրում առկա ծառայություններին, աջակցության համակարգերին և ընդհանուր կյանքին լիարժեք ինտեգրման ապահովումն է:
Ծրագիրն ուղղված է ՄԱԿ ՓԳՀ-ի համար մտահոգության առարկա հանդիսացող անձանց հիմնական իրավունքների իրացմանը, միաժամանակ ապահովելով անվտանգ միջավայր և նրանց անթիվ կարիքների կայուն լուծումներ՝ նորարարական լուծումների, ի թիվս այլոց, որդեգրման միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է նաև ինտեգրման և ներառման գործընթացի խրախուսման և հեշտացման վրա։ Առաջարկելով ծառայությունների լայն տեսականի՝ Ծրագրի նպատակ ունի ապահովել փախստականների պաշտպանությունն ու բարեկեցությունը Հայաստանում՝ տրամադրելով որակյալ և արդյունավետ իրավաբանական օգնություն և ներկայացուցչություն, բարելավելով հատուկ կարիքներ ունեցող անձանց կենսապայմանները, ապահովելով համապատասխան առողջապահական ծառայություններ, զգալիորեն բարելավելով նրանց ինքնապահովման կարողությունները և խթանելով ինտեգրումն ու բովանդակային մասնակցությունը: Ծրագիրը շահերի պաշտպանության և իրազեկության բարձրացման միջոցառումների միջոցով նպաստում է պաշտպանական միջավայրի բարելավմանը: Ի լրումն այս ամենի, օթևանի տրամադրումը, մարդասիրական, սոցիալական և հոգեբանական առաջնային օգնությունը տրամադրվում է ծայրաստիճան խոցելի փախստականներին, ապաստան հայցողներին, փախստականների նման իրավիճակում հայտնված և այլ տեղահանված անձանց, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց:
Ծրագրի առանցքային արդյունքները կապահովեն մտահոգության ներքո գտնվող անձանց՝ հյուրընկալող հասարակությանը լիարժեք ինտեգրման գերնպատակի հաջող իրագործումը: Տվյալների միասնական շտեմարանը, ուղղորդման մեխանիզմը և ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցով համակարգումը ծրագիրը կփոխկապակցեն ՄԱԿ ՓԳՀ-ի իրականացնող և գործառնական այլ գործընկերների ծավալած գործունեությանը: Համարձակ, ընդգրկուն և ամբողջական ռազմավարությունների կիրառման շնորհիվ մտահոգության առարկա հանդիսացող անձանց անցումը և ինտեգրումն առավել սահուն և հաջող կընթանա:
Արձագանքում ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքներին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ծայր առան լայնածավալ բախումները։ Միևնույն օրը Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց, որը պլանավորման պահին դեռևս ուժի մեջ է։ Ռազմական գործողությունները շարունակվեցին միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ը (չնայած, որ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի երեք համաձայնություններին), երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մեջև համաձայնագիր ստորագրվեց։ Այդ համաձայնագրով որոշ տարածքներ անցնում էին Ադրբեջանին, իսկ մնացած տարածքներում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը։ Իրավիճակն ամեն օր փոխվում է, ուստի անվտանգության հետագա նկատառումները կարող են կիրառվել՝ ելնելով հետևող զարգացումներից։ ԼՂ հակամարտության սրման հետևանքով 2020 թ. նոյեմբերին շուրջ 90,000 տեղահանված անձ ԼՂ-ից տեղափոխվեց Հայաստան։
ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր ԿԱԶԱ հիմնադրամի կողմից գործարկվել է «Թեժ գիծ». չորս օպերատորներ պատասխանում են հեռախոսազանգերին և կատարում հետգնահատման հարցազրույցներ։ Աշխատանքային օրերին «Թեժ գիծ»-ն աշխատում է ժ. 11:00-18:00-ը, իսկ հանգստյան օրերին՝ ժ. 12:00-17:00-ը:
Այս ծրագրի նպատակն է տեղահանված անձանց (շահառուներին) հասանելի ձեւով և ժամանակին տրամադրել տեղեկություններ ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկերների գործունեության, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ընթացակարգերի, կառույցների և գործընթացների մասին, որպեսզի շահառուները կարողանան տեղեկացված որոշումներ կայացնել և ընտրություն կատարել։
«Թեժ գիծ»-ը ծառայում է նաև որպես բողոքների և հետադարձ կապի մեխանիզմ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեության վերաբերյալ: Բացի այդ, ծրագիրը նպաստելու է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն հետադարձ կապ ստանա իր կողմից ֆինանսավորված բոլոր ծրագրերի և գործընկերների կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ:
«Թեժ գծին» ստացվող հարցումների/բողոքների կանոնավոր վերլուծությունը թույլ է տալիս հավաքագրել շահառուների տվյալներ՝ իրենց իսկ հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Սույն ծրագրի միջոցով հնարավորություն է ստեղծվում, որ շահառուները իրենց մասնակցությունն ունենան ՄԱԿ ՓԳՀ-ի և վերջինիս գործընկերների ծրագրերի մշակմանը, ստեղծմանն ու արդյունավետ իրականացմանը 2023 թվականի ընթացքում:
ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի թեժ գծի համառոտ զեկույցները հասանելի են այստեղ։